Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 29

Մոսկվայում մեկնարկել է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի Մեծ Սաղավարտի հերթական մրցաշարը: Հայաստանի երեք ներկայացուցիչները մեդալի համար պակքարին միջամտել չկարողացան:

60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը երկու հաղթանակներից հետո երրորդ գոտեմարտում պարտվեց ապագա արծաթե մեդալակիր ֆրանսիացի Սոֆիանե Միլոուսին եւ վերջնական արձանագրությունում եւս երեք ձյուդոիստների հետ բաժանեց 5-րդ տեղը: 66 կգ քաշային Արմեն Նազարյանը պարտություն կրեց երկրորդ գոտեմարտում եւ նույնպես բաժանեց 5-րդ տեղը: 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը հենց առաջին գոտեմարտում պարտվեց բրազիլացի Սարա Մենեզեշին:


< ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը:
Категория: Սպորտ | Դիտումներ: 446 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.05.2011 | Մեկնաբանություներ (0)

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Բարսելոնայից 1:3 հաշվով կրած պարտությունից հետո Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարարել է, որ իրենք պարտվել են ֆանտաստիկ թիմի, սակայն սպասում էր, իր թիմն ավելի լավ կխաղա: Ֆերգյուսոնը նշել է, որ այսօրվա Բարսելոնան երբեւէ իրեն բախված լավագույն թիմն է:

Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր թիմին հաջողվեց վերահսկել գնդակը: Դա էլ դարձավ հաջողության գրավականը:


Աղբյուրը: http://news.am
Категория: Սպորտ | Դիտումներ: 371 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.05.2011 | Մեկնաբանություներ (0)

Հայաստանի գլխավոր դատախազությունը արձագանքել է NEWS.am-ի հրապարակումներից մեկին, որում անդրադարձել ենք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.5 տարվա ազատազրկման դատապարտված Սահակ Սահակյանի գործին: Վերջինս մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետով եւ 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:

Ըստ Սահակյանի հարազատների` գործի նախաքննությունն ու դատաքննությունն ընթացել են խախտումներով, եւ որ սպանությունը, որի մեջ մեղադրվում է իրենց հարազատը, իրականում կատարել են այլ անձինք: Նրանց պնդմամբ` Սյունիքի միլպետն ու դատախազը գործարք են առաջարկել գործով մեղադրյալին` հորդորելով իր վրա վերցնել սպանությունը, ինչի դեպքում նրա նկատմամբ դատա ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am

Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 382 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.05.2011 | Մեկնաբանություներ (0)

Բարսելոնան չորրորդ անգամ նվաճեց եվրոպական չեմպիոնների գավաթը: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կատալոնացիները 3:1 հաշվով հաղթեցին Մանչեսթեր Յունայթեդին: Գոլեր. Պեդրո, 27 (1:0), Ռունի, 34 (1:1), Մեսի, 54 (2:1), Վիլյա, 69 (3:1):
Աղբյուրը: http://news.am
Категория: Սպորտ | Դիտումներ: 402 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.05.2011 | Մեկնաբանություներ (0)

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հերքում է hetq.am կայքի հրապարակումն այն մասին, ըստ որի պատգամավորը «Hermitage»  անունով վիլլա ունի Փարիզի Maurice Chevalier փողոցում: Կայքն, ի դեպ, տպագրել է նաեւ վիլլայի եւ դրա դիմաց կայանած «Մերսեդես» մակնիշի 21 SO 840 հայկական համարանիշի մեքենայի  լուսանկարները:

Ֆրանսիայի անշարժ գույքի գործակալություններն այդ տարածքի առանձնատները, ըստ կայքի, գնահատում են 1,5-2 մլն եվրո` կախված տան վիճակից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ նշված գույքն իրեն չի պատկանում, ապա առաջարկեց մեզ հուզող հարցերն ուղղարկել գրավոր, ու խոստացավ, որ սիրով կպատասխանի: Սակայն նրա հետ տեղի ունեցած բլից հարցազրույցը եւս ուշագրավ ստացվեց: ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am

Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 331 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.05.2011 | Մեկնաբանություներ (0)

Քիչ առաջ պարզվել է մայիսի 28-ին, Կասկադի վերեւի հատվածի Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիրի դիտահարթակից նետված աղջկա ինքնությունը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա 1995թ ծնված, 16-ամյա Տաթեւիկ Սերոբյանն է: Ըստ տեղեկության, նա վերջերս էր Հայաստան ժամանել Ռուսաստանից:


Աղբյուրը: http://news.am
Դիտումներ: 422 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.05.2011 | Մեկնաբանություներ (0)

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Հայաստանի կառավարությանը ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորածների վերաբերյալ տվյալներ կուղարկի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանը:

«Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է։ Անհետ կորածների մասին տեղեկությունները էլեկտրոնային տեսքով կներկայացվեն Հայաստանի կառավարությանն առընթեր Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողով։ Տվյալների բազան ստեղծվել է անցած մեկ տարվա ընթացքում»,- նշեց նա։

Աստաբացյանը նաեւ տեղեկացրեց, որ տվյալների հիման վրա հայկական կողմը առաջիկա տարիների ընթացքում արտաշիրիմում կիրա ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am

Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 397 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.05.2011 | Մեկնաբանություներ (0)

Կասկադի վերեւի հատվածից, Երեւանի խորհրդանիշի հարեւանությամբ գտնվող Խորհրդային Հայաստանի 40-ամյակի համալիրի դիտահարթակից, ինքնասպանություն գործելու նպատակով երիտասարդ աղջիկ է նետվել:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգը ստացվել է ժամը 22.30 սահմաներում: Շամշյանի փոխանցմամբ, դեպքի վայրում են Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը, բաժնի պետ ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ, եւ Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության փրկարարները, ովքեր ճոպանների օգնությամբ դիակը դուրս են հանել հարթակի ներքեւում գտնվող քարքարոտ տարածքից:

... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am

Категория: Մարդիկ | Դիտումներ: 429 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.05.2011 | Մեկնաբանություներ (0)

Հայերին իրենց բնօրրանից զրկելուց եւ ցեղասպանելուց հետո Թուրքիայում  կրկին շարունակվում է ռասիստական «Թուրքիան թուրքերի համար» գաղափարախոսությունը։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Իզմիրից պատգամավորի անկախ թեկնածու առաջադրված ազգայնական Թունջեր Սյումերի նախընտրական կարգախոսը քննարկումների առիթ է դարձել։

«Թուրքիան թուրքերին», «Իզմիրը իզմիրցիներին» կարգախոսները ստիպել են Մարդու իրավունքների միության Իզմիրի մասնաճյուղին պատգամավորի թեկնածուի դեմ դատական հայց ներկայացնելու համար նախապատրաստություն տեսնել։


Աղբյուրը: http://news.am
Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 354 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.05.2011 | Մեկնաբանություներ (0)

Երկրի վրա մայիսի 28-ի առավոտյան ժամերին մագնիսական փոթորի է սկսվել։ Գեոմագնիսկան դաշտի տատանման ինդեքը հասել է 6-ի։ 
Մագնիսիական դաշտի տատանման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երեւանի ժամանակով ժամը 10։00-ի։ ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ մասնագետների կարծիքով,  27 օր անց, հնարավոր է կրկին մագնիսական փոթորիկ գրանցվի։

Աղբյուրը: http://news.am
Категория: Տնտեսություն | Դիտումներ: 787 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.05.2011 | Մեկնաբանություներ (0)

Վրաստանի ընդդիմադիր «Ազգային ժողով» կուսակցության առաջնորդներից մեկը` Իրակլի Բատիաշվիլին, ում ճակատագիրը անհայտ էր վերջին երեք օրերին, շաբաթ օրը հեռախոսով կապվել է իր ընտանիքի հետ: Այդ մասին վրացական խորհրդարանում հաղորդել են «Լռության ակցիայի» կազմակերպիչները, որն անցկացվել է  որպես բողոքի նշան մայիսի 26-ի գիշերը «Ռուսթավելի» պողոտայում «Ազգային ժողովի» հանրահավաքի ժամանակ բռնություն գործադրելուն: Այս մասին հաղորդել է «Նովոստի Վրաստանը»:

Իրակլի Բատիաշվիլիի դուստրը` Իրինան հաղորդել է, որ հայրը գտնվում է շատ վատ վիճակում, ըստ երեւույթին, նրա մոտ թոքերի բորբոքում է եւ նա հրատապ հոսպիտալացման կարիք ունի:

Վրաստանի Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Բատիաշվիլին գտնվում է հետախուզման մեջ  իր ընտանիքի արած  հայտաարարության հ ... Կարդալ շարունակությունը »
Աղբյուրը: http://news.am

Категория: Քաղաքականություն | Դիտումներ: 380 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.05.2011 | Մեկնաբանություներ (0)

Կոֆեինը, որը համարվում է աշխարհում ամենահայտնի խթանիչներից մեկը, կարող է ազդել պտղաբերության վրա, զգուշացնում են Նեւադայի համալսարանի գիտնականները` պրոֆեսոր Շոն Ուորդի գլխավորությամբ: Հաղորդում է «Վերսիի.com»-ը:

9 հազար կանանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օրական 4 բաժակ սուրճ օգտագործելը մեկ քառորդով կրճատում է բեղմնավորման շանսերը:

Դա տեղի է ունենում, քանի որ կոֆեինը նվազեցնում է արգանդի անոթների մկանների ակտիվությունը, որոնցով ձվաբջիջը հայտնվում է արգանդում, որտեղ էլ տեղի է ունենում բեղմնավորումը:


Աղբյուրը: http://news.am
Категория: Մարդիկ | Դիտումներ: 351 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 29.05.2011 | Մեկնաբանություներ (0)