Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19 » «Ընտրություններն» ավարտվեցին. խիրարը կրկին թարս բուսնեց
10:03
«Ընտրություններն» ավարտվեցին. խիրարը կրկին թարս բուսնեց
«Ընտրություններն» ավարտվեցին. խիրարը կրկին թարս բուսնեց
Եվ այսպես` ընտրական միջոցառումն ավարտվեց։ Զոհեր և վիրավորներ կարծես չկան։ Հանրապետությանը հասցված վնասի չափերը ճշտվում են։

Այս պահին միայն կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ անմիջական շփման մեջ մտավ և զարմանալիորեն «կիքս» չտվեց, ինչը լուրջ առաջընթաց պետք է համարել և գրանցել ՀՀԿ թեկնածուի ակտիվում։

Ինչ վերաբերում է բուն ընտրական գործընթացին, ապա արձանագրվեցին ընտրաստրուկներին տեղամաս հասցնելու, ցուցակները զուգարանի թղթի հետ շփոթելու և քվեաթերթիկներն անվավեր դարձնելու զանգվածային դեպքեր։

Ուշագրավն այն է, որ թեև 2008թ. նախագահական ընտրություններից հետո երկրից անվերադարձ հեռացել է շուրջ 250 000 մարդ, սակայն ընտրական իրավունք ունեցողների թիվն այս ընտրություններում նախորդի համեմատ ավելացել է մոտ 200 000–ով։

Հաջորդ ուշագրավ փաստն այն է, որ թեև 2012թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ ընտրատեղամաս եկողների թիվն այսօր անհամեմատ փոքր էր, և դա անգամ անզեն աչքով էր երևում, սակայն ԿԸՀ–ն արձանագրեց գրեթե նույնանման ակտիվություն։

Մի խոսքով՝ բան չի փոխվել, պարզապես «թղթաբանությունն» է ավելացել։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժ Սարգսյանը գործնականում միայնակ մասնակցելով ընտրություններին (հիմնական մրցակիցներ կոչվածները ֆեյքի ֆունկցիա էին կատարում)՝ կրկին ստիպված էր ապավինել հին ու փորձված մեթոդներին։

Սպասենք ֆարսի եզրափակիչ ակորդին՝ երբ ԿԸՀ–ն Ս. Սարգսյանի օգտին «կխփի» այնքան տոկոս, որքան բաժանել էին։ Նկատի ունեմ ավտոբուսներով ու «գազելներով» ընտրատեղամաս հասցված «ընտրողներին» բաժանած «խիարները»։

Սևակ Մինասյան 


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 79 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: