Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 18 » Ոստիկանությունը հրապարակել է մորը սպանած որդու տեսագրությունը
22:06
Ոստիկանությունը հրապարակել է մորը սպանած որդու տեսագրությունը
Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է Արաբկիրում որդու կողմից մոր սպանության մասին տեսագրությունը :

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փետրվարի 18-ին, ժամը 13.05-ին, Կենտրոնի շտապօգնության ենթակայանից  հաղորդում ստացվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

Հայտնում էին, որ հանկարծամահ է եղել մայրաքաղաքի Բակունցի փողոցի 13 տան բնակչուհի Հռիփսիմե Իգիթյանը:

Օպերատիվ խումբն արագ դեպքի վայր հասավ: Ոստիկանները տան ճաշասենյակում դրված մահճակալին հայտնաբերեցին Իգիթյանի դիակը` դեմքի վնասվածքներով եւ կրծքավանդակի ձախ շրջանում ծակած-կտրած երկու վերքերով:

Շուտով պարզվեց, որ ծեր կնոջը սպանել էր հարազատ որդին` Ավանի հոգեբուժարանում հաշվառված, 46-ամյա Աիգա Իգիթյանը, որը կարճ ժամանակ անց արդեն մանրամասնում էր ընդամենը ժամեր առաջ կատարված սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները:

Իգիթյանի պատմածով` հաճախ էր վիճում մոր հետ: Այդ օրն էլ հերթական վիճաբանությունն էր եղել, որը, ցավոք, ողբերգությամբ ավարտվեց:

Իգիթյանը ցույց տվեց նաեւ դանակը, որով երկու անգամ հարվածել էր մոր կրծքավանդակին:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:
Կատեգորիա: Մարդիկ | Դիտումներ: 294 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: