Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19 » «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է սկսել Նեյմարի տրանսֆերի հարցում
13:05
«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է սկսել Նեյմարի տրանսֆերի հարցում

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է սկսել Բրազիլիայի ազգային հավաքականի եւ «Սանթոսի» հարձակվող Նեյմարի տեղափոխության հարցում:

Անգլիայի չեմպիոնի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են 21-ամյա բրազիլացու գործակալների եւ ծնողների հետ: Դա տեղի է ունեցել փետրվարի 6-ին կայացած Անգլիա – Բրազիլիա (2:1) ընկերական խաղի ժամանակ:

Չնայած այն տեղեկության, թե «Բարսելոնան» նախնական 10 միլիոն եվրո է վճարել «Սանթոսին» Նեյմարին ձեռք բերելու համար, այնուամենայնիվ մանչեսթերցիները ցանկանում են խանգարել կատալոնական ակումբին: Նեյմարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն ֆունտ ստերլինգ, գրում է Daily Mail-ը:Աղբյուր`News.am


Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 298 | Ավելացրեց: Ադմինիստրատոր-2 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: