Գլխավոր էջ » 2011 » Մարտ » 6 » Հայաստանում աճում է պահանջարկը միայն ամենաէժան ու ամենաթանկ ավտոմեքենաների նկատմամբ
19:08
Հայաստանում աճում է պահանջարկը միայն ամենաէժան ու ամենաթանկ ավտոմեքենաների նկատմամբ

2010 թ. Հայաստան է ներմուծվել 20,3 հազ. ավտոմեքենա։ Այդ մասին նշված է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման մեջ։

Նախորդ տարվա համեմատ ավել է ներմուծվել 3000 ավտոմեքենա։ Սակայն ռեկորդային 2008-ից, երբ ներմուծվել էր 41 հազ. հատ մեքենա՝ դեռ հեռու ենք։

2010 թ. ներմուծված ավտոմոբիլների կառուցվածքում տեղի է ունեցել էական փոփոխություն՝ էապես աճել է մինչեւ 5 հազ. դոլար արժողությամբ էժանագին մեքենաների տեսակարար կշիռը՝ կազմելով ընդհանուրի մոտ 45 տոկոսը։ Համեմատության համար՝ 2009 թ. այդ սեգմենտի մեքենաները կազմում էին ներմուծման 33 տոկոսը, 2008 թ.՝ 25 տոկոսը։

Ավտոմեքենաների ներմուծման կառուցվածքում հիմնական անկումը տեղի է ունեցել 10-15 հազ. եւ 15-30 հազ. դոլար արժողությամբ մեքենաների շրջանում։ Այսպես՝ 2010 թ. ներմուծվել է 10-15 հազ. դոլար արժողությամբ 1700 մեքենա՝ նախորդ տարվա 2100-ի համեմատ։

Փոխարենը՝ համարյա անփոփոխ է մնացել ամենաթանկ մեքենաների ներմուծումը։ Անցյալ տարի 30 հազ. դոլարից ավելի արժողությամբ 1160 մեքենա է ներմուծվել՝ 100-ով ավելի շատ, քան 2009-ին։

Այսպիսով՝ միջին խավը գրեթե դադարել է մեքենա գնել, կամ գնում է միայն ցածրարժեք մեքենաներ։ Փոխարենը՝ ամենաթանկ մեքենաների նկատմամբ պահանջարկը ոչ միայն չի նվազում, այլ մեծանում է։

Կատեգորիա: Մեքենաներ | Դիտումներ: 415 | Ավելացրեց: ERO | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: