Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19 » Հայաստան - Բուլղարիա՝ 7։0
19:44
Հայաստան - Բուլղարիա՝ 7։0

Թեհրանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ 7։0 հաշվով հաղթել է  Բուլղարիայի թիմին։

Հաղթական գոտեմարտեր են անցկացրել 55 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը, 66 կգ քաշային Տիգրան Թորոսյանը, 74 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը, 84 կգ քաշային Հրաչ Հովհաննիսյանը, 96 կգ քաշային Սարգիս Տոնոյանը եւ 120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է Արմեն Նազարյանը։

A խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը Ռուսաստանն էր, որը հաղթել է 5։2 հաշվով։

Խմբային փուլում Հայաստանի մրցակիցները կլինեն նաեւ Հարավային Կորեայի եւ Բելառուսի հավաքականները։

Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 289 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: