Գլխավոր էջ » 2011 » Մայիս » 29 » Դատախազությունն արձագանքել է 11,5 տարի ազատազրկման դատապարտվածի մասին NEWS.am-ի հրապարակմանը
11:46
Դատախազությունն արձագանքել է 11,5 տարի ազատազրկման դատապարտվածի մասին NEWS.am-ի հրապարակմանը

Հայաստանի գլխավոր դատախազությունը արձագանքել է NEWS.am-ի հրապարակումներից մեկին, որում անդրադարձել ենք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 11.5 տարվա ազատազրկման դատապարտված Սահակ Սահակյանի գործին: Վերջինս մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետով եւ 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:

Ըստ Սահակյանի հարազատների` գործի նախաքննությունն ու դատաքննությունն ընթացել են խախտումներով, եւ որ սպանությունը, որի մեջ մեղադրվում է իրենց հարազատը, իրականում կատարել են այլ անձինք: Նրանց պնդմամբ` Սյունիքի միլպետն ու դատախազը գործարք են առաջարկել գործով մեղադրյալին` հորդորելով իր վրա վերցնել սպանությունը, ինչի դեպքում նրա նկատմամբ դատարանը մեղմ պատժի որոշում կկայացնի: Դատարանի որոշումը մեղադրյալ կողմն, ինչպես նաեւ տուժող կողմը բողոքարկել են ՀՀ Վերաքննիչ դատարանում:

ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը NEWS.am-ին փոխանցեց, որ եթե սույն գործով կողմերը բողոքներ, առարկություններ, դժգոհություններ ունեն, ապա դրանք կարող են ներկայացնել դատաքնության ժամանակ, քանի որ Վերաքննիչ դատարանի առաքելությունը հենց նման բողոքների ուսումնասիրությունն է:

Նշենք, որ մայիսի 23-ին ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ գործով առաջին դատական առաջին նիստը: Դատախազ Ա. Հովսեփյանը (մականունը` Յաղու) հակասական պատասխաններ էր տալիս դատարանի հարցերին, նույնիսկ տեղյակ չէր, որ գործում ներգրավված 40 վկաները տվել են այս կամ այն ցուցմունքը:  Դատարանը հետաձգեց դատական նիստը` դատախազին ժամանակ տալով, որպեսի վերջինս լիարժեք ծանոթանա գործի նյութերին: հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 2-ին:


Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 383 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: