Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 19 » Անդրիաս Ղուկասյանը հավաքեց վրանը եւ գնաց տուն (ֆոտո)
18:41
Անդրիաս Ղուկասյանը հավաքեց վրանը եւ գնաց տուն (ֆոտո)
Անդրիաս Ղուկասյանը հավաքեց վրանը եւ գնաց տուն (ֆոտո)

Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանը քիչ առաջ հեռացավ հացադուլի վայրից: Նրա աջակիցները հավաքեցին վրանը, տեղադրեցին մեքենայում եւ նա ուղեւորվեց տուն:

Հեռանալուց առաջ նա զրուցեց մի քանի լրագրողների հետ: Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որոնք այս ընթացքում ապահովում էին իր անվտանգությունը, ինչպես նաեւ հավաքված ու իրեն աջակցող քաղաքացիներին:

Անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի ներկայացուցիչների ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ քաղաքացիներ ծախողել էին այն, Ղուկասյանը բնական համարեց նման զարգացումը, հավելելով, որ այդպես էլ պետք է լիներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր` փետրվարի 19-ին, «Արմենիա-Մարիոթ»-ում ասուլիսը սկսելու պահին ներխուժել են մի խումբ ակտիվիստներ, որոնք տապալել էին ասուլիսը:

Ակտիվիստներից մի աղջիկ տեքստ է կարդացել, որում նշվում էր, թե երեկ կայացած ընտրություններն անցել են խախտումներով եւ եվրոպացի դիտորդներն իրավունք չունեն հաստատել այդ ընտրությունների արդյունքները: Անվտանգության աշխատակիցները փորձում էին հեռացնել աղջկան, սակայն նրանց չէր հաջողվել դա, քանի որ վերջինիս կողմնակիցները շրջապատել են աղջկան եւ թույլ չեն տվել դուրս հանել:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները դուրս էին եկել սրահից: Ակցիայի մասնակիցները նաեւ վանկարկել են «Go home» (Գնացեք տուն): Լրագրողների հարցին, թե ովքե՞ր են, ակցիայի մասնակիցները նշել են, թե Հայաստանի քաղաքացիներ են, որոնք եվրոպացի դիտորդներից պահանջում են հեռանալ Հայաստանից եւ չլեգիտիմացնել ապօրինի ընտրությունները:

Կատեգորիա: Մարդիկ | Դիտումներ: 275 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 :D  
0
Helnem mi hat kusht porov hac utem :D

Անուն *:
Email *:
Կոդ *: